Մարդիկ, ովքեր 2 տարի նիստի չեն եկել կամ եկել ֆեյսբուքի մեջ են եղել, այսօր որոշում են՝ ով պետք է լինի Երևանի քաղաքապետը. Աբգարյան (տեսանյութ)
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նկատում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր պատճառներն ուներ ՔՊ֊ից դուրս գալու հարցում։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում` ընդգծելով, որ ինքը ևս նույն նկատառումով դուրս է եկել «Իմ քայլից»։
«Հեղափոխական իշխանությունն այլևս չէր սպասարկում հեղափոխության շահերը»,-նկատեց Իզաբելլա Աբգարյանը:
Նա նկատում է, որ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու պահանջ, որպես այդպիսին, չկա։ Հատկապես, երբ այդ պահանջը ներկայացրել են մարդիկ, ովքեր չեն մասնակցել նիստին ու հարցեր չեն բարձրացրել։
«Մարդիկ, ովքեր 2 տարի նիստի չեն եկել կամ եկել ֆեյսբուքի մեջ են եղել, այսօր որոշում են՝ ով պետք է լինի Երևանի քաղաքապետը», -ասաց Իզաբելլա Աբգարյանը: