Մի երկրում, որտեղ եղել են «կրիմինալ» քաղաքապետեր, լավագույն քաղաքապետին անվստահության միջոցով հեռացնելու են. Երիցյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Գրիգոր Երիցյանը չի կիսում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն ու չի ցանկանում մասնակցել դրան։ Այդ իսկ պատճառով վայր է դրել մանդատը։ Այս մասին Երիցյանը ասաց լրագրողների հետ զրույցում։
Նա վստահ է, որ այս հարցը կարող է լուծվել արտահերթ ընտրությունների տարբերակով, որին իշխանությունները պատրաստ չեն գնալ։
«Կարծում եմ, որ Հայկ Մարությանն արդյունավետ քաղաքապետ է և երևանցին կարող է դա վերահաստատել»,-ասաց Գրիգոր Երիցյանը:
Նա նկատում է, որ Հայկ Մարությանը հրաժարական չի տա, բայց անվստահություն հայտնելու գործընթացը նպատակին կհասնի։
«Մի երկրում, որտեղ եղել են կրիմինալ քաղաքապետեր, լավագույն քաղաքապետին անվստահության միջոցով հեռացնելու են»,-ասաց Գրիգոր Երիցյանը: