Չինաստանը դեմ է Եվրոպայում ամերիկյան հրթիռների տեղակայմանը
Չինաստանի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի միջին հեռահարության ցամաքային հրթիռների տեղակայմանը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ-ին։
«Չինաստանը կտրականապես դեմ է, որ Միացյալ Նահանգները ցանկացած ձևով միջին հեռահարության ցամաքային հրթիռներ տեղակայի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Նախարարությունն ընդգծել է, որ երկիրը հավատարիմ է ազգային պաշտպանության քաղաքականության բնույթին և հավատարիմ է առաջին հերթին միջուկային զենքի չկիրառման քաղաքականությանը։
«Չինաստանը երբեք միջուկային զենք չի տեղակայել իր տարածքից դուրս և երբեք միջուկային հովանոց չի տրամադրել այլ երկրներին», - հավելել է նախարարությունը։ Գերատեսչությունը նաև նշել է Ռուսաստանի և Չինաստանի միջև «START III» պայմանագրի կնքելու անհրաժեշտությունը։