Ամանորի նախաշեմին ուժեղացված է հսկողությունը խոշոր սուպերմարկետներում (տեսանյութ)
Գնագոյացությունների խնդիրը մեր տեսադաշտում է այնքանով, որքանով գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունները:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով խոշոր սուպերմարկետներին նախատոնական այս օրերին վերահսկողության տակ են պահում:
«Ամանորի նախաշեմին ուժեղացված հսկողություն ենք իրականացնում հատկապես այն շուկաներում, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները, գերիշխող դիրք զբաղեցնողները, որպեսզի պահանջարկի աշխուժացման ժամանակ չստացվի այնպես, որ խոշոր ընկերությունները առիթից օգտվեն եւ հակամրցակցային գործողությունների արդյունքում գնային չարաշահման երեւույթներ իրականացնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում