ԱՄՆ-ում գրանցվել է օմիկրոն շտամով հիվանդի մահվան առաջին դեպքը
ԱՄՆ-ում առաջին անգամ գրանցվել է COVID-19–ի օմիկրոնի շտամով հիվանդի մահ, հայտնում է ABC-ն՝ հղում անելով Տեխասի առողջապահական համակարգին։
«Հարիս շրջանի առողջապահական ոլորտի պաշտոնյաները միայն պարզաբանել են, որ մահացած հիվանդը «50-ից բարձր տղամարդ» էր, ով չի պատվաստվել և առողջական լուրջ խնդիրներ ուներ», - ասվում է հրատարակության մեջ:
Նշվում է, որ սա կարող է լինել օմիկրոն շտամով հիվանդի առաջին մահը ԱՄՆ-ում։