Թուրքիան հույս ունի, որ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները կկարգավորվեն. Հուլուսի Աքար
Թուրքիան հուսով է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններում առկա լարվածության խաղաղ կարգավորմանը։
Այս մասին երկուշաբթի օրը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Anadolu-ն։
Պաշտպանության գերատեսչության ղեկավարը ուշադրություն է հրավիրել Սևծովյան տարածաշրջանում վերջին սրացման վրա՝ ընդգծելով, որ Անկարան դեմ է ճգնաժամային գործընթացներին։
«Մենք կարծում ենք, որ կողմերը պետք է խուսափեն առճակատումից և հիմնվեն միջազգային իրավունքի վրա։ Մենք մեր դիրքորոշումը հայտնում ենք բոլոր կողմերին։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի երկրները պետք է ձգտեն խաղաղության և կայունության։ Անկարան պատրաստ է իր ներդրումն ունենալ այս գործընթացում»,- ասել է Աքարը։