Շատ եմ ցավում, որ տալը այս երկրում խրոնիկ բնույթ է ստացել. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ եմ ցավում, որ տալը այս երկրում խրոնիկ բնույթ է ստացել
Արտաշատի դատարանում Գայանե Վարոսյան կա, ինքը նոր նշանակված «կալանք տվող» դատավոր է, թեև 27 տարեկան երեխա է, բայց ճանաչողները վատ չեն արտահայտվում, ասում են նորմալ իրավաբան է։
Ինքը այն աստիճան կալանք տվող է, որ արձանագրում է նոր հանցանք կատարելու և անօրինական ազդեցության ռիսկեր, այն պարագայում, երբ քննիչը նիստով հայտնում է, որ այդ ռիսկերը ՉԵԶՈՔԱՑԵԼ են, կալանքի հիմքերը բացակայում են։
Ես չափազանց վատ եմ զգում դատավորների խայտառակությունները բարձրաձայնելուց, բայց ամեն ինչին թույլատրելի սահման կա, մինչդատական կալանքը վերածվել է կանխավարկածի․․․»։