Լեոնարդոն խոսել է Կիլիան Մբապպեի պայմանագրի երկարաձգման շուրջ
«ՊՍԺ»-ի մարզական տնօրեն Լեոնարդոն պատասխանել է հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի մասին հարցին. «22, համարյա 23 տարեկանում Կիլիանն աներևակայելի հասուն է: Սա հատուկ իրավիճակ է։
Խոսքն աշխարհի լավագույն խաղացողի մասին է, ում պայմանագիրն ավարտվում է: Կարելի է ասել, որ նախկինում ավելի թեժ վեճեր ունեինք, բայց այսպես է կառուցվում փոխըմբռնումը։
Բարդ իրավիճակ. Մենք կցանկանայինք տեսնել, որ Կիլիանը մնա իր ողջ կյանքում փարիզյան ակումբում։ Միաժամանակ մենք պետք է հարգենք նրա դիրքորոշումը։ Կարծում եմ, որ մենք դեռ լավ հնարավորություններ ունենք պայմանագիրը երկարաձգելու»,- ասել է Լեոնարդոն: