«Ինտեր»-ը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Իվան Պերիշիչին
«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Ինսայդեր Նիկոլո Շկիրայի տեղեկություններով՝ միլանյան ակումբի ղեկավարությունը հունվարին մտադիր է քննարկել 32-ամյա խորվաթի գործակալի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։
Ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։ Ինտերը պատրաստ է Պերիշիչին առաջարկել մինչև 2024 թվականը 4 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր։ Ինքը՝ խաղացողը, կցանկանար 5 միլիոն և բոնուսներ՝ 3 տարվա պայմանագրով։
Այս մրցաշրջանում Պերիշիչը անցկացրել է 22 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։