Ալիևը հաստատել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև մաքսային հարցերով հանձնաժողովի ստեղծման մասին
Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողովի ստեղծման մասին արձանագրությունը, որը ստորագրվել է 2021 թվականի հոկտեմբերի 8-ին։
Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նախագահ Իլհամ Ալիևը նաև հանձնարարել է Մաքսային պետական կոմիտեին ապահովել արձանագրության դրույթների կատարումը, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ թուրքական և վրացական կողմերին ծանուցել անհրաժեշտ ներքին ընթացակարգերի իրականացման մասին։