Անտոնիո Մարսիալի ծառայություններով հետաքրքրված է անգլիական ակումբ ևս
Անտոնիո Մարսիալի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլ Յունայթեդը», ովքեր ցանկանում են հունվարին վարձավճարով ձեռք բերել ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդից»։
Այս մասին հայտնում է Sun-ը: Ֆրանսիացու ժամանակավոր տեղափոխությունը կարժենա մոտավորապես 6 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Ընդգծենք, որ Մարսիալի տրանսֆերի գնման հիմնական թեկնածուն համարվում է «Յուվենտուսը»։