Ժոեզե Մոուրինյոն ցանկանում է «Ռոմա» բերել «Չելսիի» ֆուտբոլիստին
Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Ռուբեն Լոֆտուս-Չիկին բերել «Ռոմա», հայտնում է Il Romanista-ն:
Պորտուգալացի մարզիչը հուսով է, որ 25-ամյա ֆուտբոլիստի նախկին թիմակից Տեմմի Աբրահամը կարող է օգնել նրան համոզել տեղափոխվել «Ստադիո Օլիմպիկո»:
Այս մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը լավ է հանդես եկել «Չելսիում»՝ Թոմաս Տուխելի գլխավորությամբ, սակայն ենթադրվում է, որ նա բաց կլինի Անգլիայից հեռու նոր մարտահրավերի համար: