Էներգետիկ միջանցքի քառակողմ նախագիծը նոր հնարավորություն կտա Հայաստանին. (տեսանյութ)
Ձեռք է բերվել Ռուսաստան-Վրաստան-Հայաստան- Իրան քառակողմ համագործակցության նոր պայմանավորվածություն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Ըստ Արեգ Գալստյանի, ստեղծվելիք Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքը չափազանց կարեւոր է և հնարավորություն է տալիս իրակաացնել սեզոնային փոխանակումներ:
«Մեր երկիրը Իրանի հետ տարիներ ի վեր իրագործում է նման նախագիծ: Նույնը իրականացվելու է Վրաստանի եւ ԵՏՄ երկրների հետ: Կլինի նաև տրանզիտային փոխհոսքերի կազմակերպում …»:
Մանրամասները` տեսանյութում