Վարազդատ Հարոյանը բաց թողեց «Ռեալ»-ի դեմ հանդիպումը
Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Կադիս»-ին:
«Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում կայացած խաղում չորոշվեց խաղի հաղթողը. հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում չէր և այդպես էլ չմասնակցեց հանդիպմանը։