Ներկայացվել են 2015 թվականին ադրբեջանական բանակի կրած կորուստների ցուցանիշները
Ադրբեջանի կորուստները 2015 թվականի ընթացքում Ադրբեջանական ոչ պաշտոնական ուսումնասիրությունների հիման վրա contact.az կայքը հրապարակել է ադրբեջանական կորուստների թիվը 2015 թվականի ընթացքում:
Աղբյուրը նշում է, որ «Խազար» ոչ կառավարական հետազոտությունների կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն մինչև դեկտեմբերի 23-ը ադրբեջանական ռազմական և անվտանգության ոլորտում եղել է 76 զոհ: Նրանցից 37 հոգի զոհվել են սահմանային միջադեպերից, որից 3-ը պայթել են ականի վրա, իսկ 39-ը մահացել են ոչ մարտական պայմաններում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում զոհվածների մասին տեղեկությունների մի մասը հույժ գաղտնի է պահվում, և այս թիվը շատ ավելի մեծ կարող է լինել: