Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշով» գործարարների միության անդամներին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է «Մանթաշով» գործարարների միության անդամներին, որի ընթացքում գործարարներին է ներկայացրել կառավարության տնտեսական պլանները, արդյունաբերության 5 գերակա ուղղություններն ու ներդրումային հնարավորությունները։ Այս մասին հայտնում են նախարարությունից: