«Լիդիան Արմենիա»-ն հերքում է հանքի շահագործման իրավունքը վաճառելու լուրերը
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հերքել է Ամուլսարի հանքը վաճառելու մասին լուրերը։
Ընկերության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ի պատասխան Ամուլսարի ծրագրի վերաբերյալ մամուլում տարածված ասեկոսեներին` «Լիդիան Արմենիան» հայտնում է, որ Ընկերությունը որևէ ընկերության հետ չունի պայմանավորվածություն վաճառելու Ամուլսարի ծրագիրը:
Նաև իրականությանը չի համապատասխանում տարածված այն տեղեկությունը, ըստ որի պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է ստանա բաժնեմաս»: