Ես ՀՀԿ-ի շահերն եմ սպասարկել, ՔՊ-ի հետ առնչություն չեմ ունեցել. Սարգիս Սահակյան (տեսանյութ)
Արագածատոնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը վստահեցնում է, որ երբեք չի դավաճանել ՀՀԿ կուսակցության սկզբունքներին ու հետ չի կանգնել այդ քաղաքական ուժից։ Այս մասին նախկին մարզպետն ասաց ՀՀԿ 17֊րդ համագումարի ժամանակ` պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ նախագահն ակնարկում էր որոշ ՀՀԿ֊ականների նավը լքելու մասին։
«Ես երբեք չեմ հեռացել ՀՀԿ֊ից ու համաձայն եմ Սերժ Սարգսյանի խոսքերի հետ: Ես ՀՀԿ-ի շահերն եմ սպասարկել, ՔՊ-ի հետ առնչություն չեմ ունեցել»,-ասաց Սարգիս Սահակյանը։