Լորենցո Ինսինյեի ապագան շարունակում է անորոշմնալ
Լորենցո Ինսինյեի գործակալը պնդել է, որ «Նապոլին» դեռ «հեռու է» հարձակվողի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալուց:
Վինչենցո Պիսականեն Corriere dello Sport-ին ասել է. «Այս պահին նրանք բավականին հեռու են: Բայց ամեն ինչ կարող է փոխվել: Նապոլիի և Ինսինյեի պատմությունը երբեք չի ավարտվի, նույնիսկ եթե նա գնա այլ տեղ խաղալու»:
«Լացիոյի», «Ինտերի», «Տոտենհեմի», «Միլանի» և «Յուվենտուսի» հետ կապերի մասին հարցին՝ Պիսականեն ավելացրել է. «Մինչև հունվար չեմ կապվի որևէ մեկի հետ»։