Չավին հետաքրքրված չէ Ալեքսիս Սանչեսի ծառայություններով
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ներկայումս հետաքրքրված չէ Ալեքսիս Սանչեսի ծառայություններով, քանի որ Ֆերան Տորեսը և Էդինսոն Կավանին ավելի նախընտրելի թեկնածուներ են:
MARCA-ն հայտնում է, որ «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները նույնպես գտնվում է Բարսայի ուշադրության կենտրոնում, իսկ «Ինտերի» հարձակվող Ալեքսիսը, ով երեք տարի անցկացրել է կատալոնական ակումբում, այս պահին այդքան էլ չի հետաքրքրում Չավիին, ով ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը։