Լոնդոնում հրդեհի հետևանքով զոհվել է 4 երեխա
Լոնդոնի Սաթոն թաղամասի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով չորս երեխա է մահացել, ասվում է բրիտանական մայրաքաղաքի հրշեջ ծառայության մամուլի հաղորդագրությունում։
«Հրշեջները շնչառական ապարատով մտել են տուն և շենքից դուրս են բերել չորս երեխայի… Չորսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, ցավոք, չնայած բոլոր ջանքերին, մահացել են»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։ .
Նշվում է, որ դեպքի վայր է կանչվել 8 հատուկ մեքենա և մոտ 60 հրշեջ։
Այս պահին հրդեհը մարված է, դեպքի պատճառները պարզվում են։