Պյոտոր Պորոշենկոն լքել է Ուկրաինան
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն լքել է երկիրը։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Երկրի հինգերորդ նախագահը հեռացավ այն բանից հետո, երբ հետաքննության պետական բյուրոն փորձեց մեղադրանք առաջադրել նրան՝ պաշտոնական Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի մի հատվածից ածուխ մատակարարելու գործով։
«Պորոշենկոն նախապես ծրագրված դիվանագիտական շրջագայության է մեկնել Թուրքիա և Լեհաստան»,- ասվում է նրա «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում։