Նա սահմանեց հնարավոր ամենաբարձր նշաձողը, բայց մնաց համեստ ու շիտակ. Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է Արման Թաթոյանի 40֊ամյակը
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դառնում է 40 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռուբեն Մելիքյանը:
«Նա սահմանեց հնարավոր ամենաբարձր նշաձողը, բայց մնաց համեստ ու շիտակ։
Նա ուներ հազար ու մի հեշտ ու գայթակղիչ ճանապարհներ, բայց ընտրեց ամենադժվարը։
Նա դարձավ պրոֆեսիոնալ ու համարձակ, աշխատասեր ու հայրենասեր գործչի օրինակ հազար-հազարավոր երիտասարդների համար Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։
Շնորհակալությու՛ն, պարոն»: