Ավագանու արտահերթ նիստ կլինի. օրակարգում Մարությանին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն է
Իմ քայլը մուտքագրեց քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը։ Երրորդ աշխատանքային օրը կկայանա արտահերթ նիստը։ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը։
«2021 թվականի դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- ասված է հայտարարությունում։