Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբերի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել

Հայաստանի Հանրապետության Հայաստան-Ռումինիա խորհրդարանական բարեկամական խմբի և Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

2021 թվականի դեկտեմբերի 17-ին լրանում է Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Հայ-ռումինական բարեկամությունը խորը պատմական արմատներ ունի, և պատահական չէ, որ Ռումինիան առաջին պետություններից է, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ 1991թ․ դեկտեմբերի 17-ին: Ավելին, խորհրդարանական մակարդակով համագործակցությունը մեր պետությունների միջև սկսվել էր ավելի վաղ, երբ Ռումինիայի խորհրդարանի դիտորդները ներկա էին Հայաստանի անկախության 1991թ․ սեպտեմբերի 21-ի հանրաքվեին։

Հենց սկզբից մեր համագործակցության կարևոր ոլորտներից մեկը եղել է խորհրդարանական հարթությունը։ Երեք տասնամյակների ընթացքում Հայաստան-Ռումինիա միջխորհրդարանական բարեկամության խմբերը խորացրել և ընդլայնել են երկկողմ հարաբերությունները՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են՝ միջխորհրդարանական կապերը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, սպորտը և այլն։

Ռումինիայի խորհրդարանը ԵՄ անդամ երկրների առաջին խորհրդարաններից էր, որը 2018թ․ վավերացրեց ԵՄ-Հայաստասն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Եվրոպական տարբեր հարթակներում համագործակցությունը հայ-ռումինական խորհրդարանական գործընկերության հիմնական տարրերից է։

Մենք վերահաստատում ենք 2021թ․ ապրիլի 27-ին Ռումինիայի խորհրդարանի երկու պալատների լիագումար նիստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ պարբերական լսումների կարևորությունը և բարձր ենք գնահատում ռումինացի խորհրդարանականների հայտարարությունները Ռումինիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտության մասին։

Մենք շարունակում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և հավատարիմ ենք մեր պարտավորություններին` կատարել եվրոպական հեղինակավոր կառույցների որոշումները, համապարփակ միջազգային աշխարհակարգի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով, խթանելով կայուն զարգացումը և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը Եվրոպայում և եվրոպական հարևանության երկրներում:

Մենք նաև հավատարիմ ենք մեր երկրների կառուցողական և ներառական երկխոսությանը և կշարունակենք աշխատել միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ՝ շոշափելի օգուտ բերելով ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային մակարդակով։

Մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը՝ գործադրել բոլոր ջանքերը՝ ներկայիս գլոբալ մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ, այդ թվում՝ պայքարելու ենք կլիմայի փոփոխության և COVID-19 համաճարակի դեմ, ինչպես նաև աջակցելու ենք միջազգային խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման խնդիրների լուծմանը։

Համատեղ հայտարարությունը հայկական կողմից ստորագրել է Անուշ Բեղլոյանը, իսկ ռումինական կողմից՝ Անդրեի Դանիել Գեորգեն: