«Չելսի»-ն ցանկանում է գնել Լաուտարո Մարտինեսին
«Չելսի»-ն շարունակում է հարձակվողի իր փնտրտուքները։
Fichajes-ը պնդում է, որ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը այն ֆուտբոլիստների թվում է, որին ցանկանում է գնել լոնդոնյան ակումբը։
Ընդգծենք, որ նախորդ ամռանը լոնդոնյան ակումբը միլանյան ակումբի մեկ այլ հարձակվողի գնեց՝ Ռոմելու Լուկակուին։