«Արսենալ»-ը ցանկանում է գնել Արթուրին
Calciomercato-ի համաձայն՝ «Արսենալ»-ը կարող է դիտարկել «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արթուրի տրանսֆերը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է թիմը հզորացնել հենց կիսապաշտպանությունում և Արթուրը թիմի համար լավագույն թեկնածուներից մեկն է։
Ավելի վաղ հայտնել ենք, որ լոնդոնցիները ցանկանում են գնել նաև թուրինյան ակումբի մեկ այլ ֆուտբոլիստի՝ շվեդ Կուլուշեվսկիին։