Իսրայելի զինված ուժերը նախապատրաստվում են Իրանի դեմ պատերազմին
Իսրայելի Պաշտպանության ուժերը սկսել են Իրանի դեմ պատերազմի նախապատրաստությունը, ներառյալ հարձակում այդ երկրի միջուկային օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է իսրայելական 7-րդ ալիքը։
Իսրայելը միայն մասամբ է պատրաստ հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին, ըստ զեկույցի, այն բանից հետո, երբ հարվածի նախապատրաստումը դադարեցվել էր նախորդ տասնամյակում Իրանի համաձայնագրի ստորագրումից հետո: Այս տարի ծրագրերը թարմացվել ու արագացվել են, սակայն դրանց պատրաստ լինելու համար կպահանջվի եւս 3-5 տարի, նշում է թերթը։
Իսրայելը զարգացնում է կարողություններ, որոնք կընդլայնեն Իրանի դեմ իր ունեցած գործիքների շրջանակը և մտադիր է կտրուկ մեծացնել պաշտպանական և հարձակողական զենքերի իր զինանոցը՝ Իրանի հետ ապագա հակամարտությանը նախապատրաստվելու համար:
Միևնույն ժամանակ Իսրայելը պետք է արագ դիվանագիտական գործողություններ ձեռնարկի հարձակման համար միջազգային լեգիտիմություն ստեղծելու համար: