Հրդեհ՝ Ճապոնիայում. կա 19 զոհ և 23 վիրավոր
Օսակայում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով քննչական մարմիններին։
Ավելի վաղ հաղորդվում էր հինգ զոհի, եւս 23-ի վիրավորվելու մասին։
Հրդեհը տեղի է ունեցել առավոտյան՝ առևտրային թաղամասում գտնվող ութ հարկանի շենքի չորրորդ հարկում։ Հրդեհի վայրում գործում էր թերապևտիկ և հոգեբանական օգնության կլինիկա։
Հրդեհը մարվել է, այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը։