ԲԴԽ շենքում նստածները ՀՀ առաջին զեղծարար Ջհանգիրյանի ստրուկներն են. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)
«Մի քանի անգամ ես ներողություն եմ խնդրել մեր հայրենակից արցախցիներից, որ մենք նրանց, այո, դավաճանել ենք, որովհետև չկարողացանք այս իշխանություններին հեռացնել՝ թեկուզ պատերազմի ժամանակ»,- ԲԴԽ-ի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Այս դատական մարմինները սպասում են իրենց բռնապետիկի հրահանգին, որ նրանց նույնպես կալանավորեն, ինչպես մեկ տարի առաջ կեղծ մեղադրանքով հարուցված գործերի շրջանակներում կալանավորվեցին Մանթաշյանը և Աշոտ Մինասյանը»,- հայտարարեց իրավապաշտպանը:
Նա ասաց, որ ԲԴԽ շենքում նստածները, որոնց ինքը ճանաչում է, այսօր ՀՀ առաջին զեղծարար Ջհանգիրյանի ստրուկներն են:
Ըստ Իշխանյանի՝ վերջիններս ջախջախում են առկա դատական համակարգը, որը նախկինում էլ փայլուն չի եղել, բայց գործում է: