Ուկրաինայում ակնկալում են ԱՄՆ-ից ստանալ 1 միլիարդ դոլարի օգնություն
Կիևի նպատակն է ԱՄՆ-ից ստանալ 1 միլիարդ դոլարի օգնություն, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«ԱՄՆ-ի 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է Ուկրաինային 756 միլիոն դոլարի ընդհանուր օգնություն, մասնավորապես՝ անվտանգության ամրապնդման համար՝ 400 միլիոն դոլար: Բայց մեր նպատակը՝ 1 միլիարդ դոլարի աջակցությունը մնում է անփոփոխ, և մենք վստահ ենք շարժվել դեպի այն»,- ասել է Կուլեբան։
Նրա խոսքով, Կիևը բոլոր մակարդակներում անկեղծ և անմիջական երկխոսություն է վարում Վաշինգտոնի հետ։ Միաժամանակ Կուլեբան հավելել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Պենտագոնի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ամերիկյան կողմը ավելի քան 460 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայում առանցքային բարեփոխումներին աջակցելու համար։