Իրանում ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել
Դեկտեմբերի 16-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը ահաբեկչական խմբավորում են ոչնչացրել, հայտնում է Mehr-ը։
Խումբը ոչնչացվել է Սիստան և Բելուջիստան գավառների Սարավան քաղաքում։ Բախման ժամանակ սպանվել է խմբի 4 անդամ։ Վերացված ահաբեկիչները ունեցել են մեծ քանակությամբ զենք և տեխնիկա։
Նշվում է, որ ահաբեկիչները Սարավանի շրջանում դիվերսիոն գործողություններ ու ահաբեկչություններ էին ծրագրել։