Ստամբուլում վթարվել է իրանական օդանավ
Այսօր Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում վթարվել է իրանական Մահան Աիր ավիաընկերությանը պատկանող Աիրբուս A310 տիպի օդանավը:
Թուրքական sondakika.com կայքի տվյալներով` վայրէջքի ժամանակ իրանական մարդատար օդանավը չի կարողացել արգելակել ժամանակին և մոտ 30 մետր գնալով հարվածել է արգելապատնեշներին և այնտեղ սպասող մարդատար ավտոբուսին: Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություն չկա: Թուրքական կողմի համաձայն տարվում է հետաքննություն պատճառները հայտնաբերելու ուղղությամբ: