«Լիվերպուլ»-ը ցանկանում է գնել Վինիսիուսին
«Լիվերպուլը» ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ անգլիական ակումբը այդկերպ ցանկանում է գնել Սադիո Մանեի երկարաժամկետ փոխարինողին։
Մադրիդյան ակումբն իր հերթին բաց չի թողնի բրազիլացուն, քանի որ թիմի ղեկավարության համար նա համարվում է թիմի ապագան։