Հարի Քեյնի տրանսֆերն առաջարկվել է «Ռեալ»-ին
«Ռեալին», ըստ El Nacional-ի, առաջարկվել է ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը:
Անգլիայի ավագին նախկինում շատ էին կապումմադրիդյան ակումբի հետ, բայց նրանք այժմ հետաքրքրված են Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի տրանսֆերով։ Ընդգծենք, որ Քեյնն ինքը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Շատ հավանական է, որ արդեն իսկ ամռանը Մբապպեի և Հոլանդի տրանսֆերը ձախողելու դեպքում մադրիդյան ակումբը կարող է գնել Քեյնին։