Ջո Բայդենը ծրագրում է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին և մտադիր է դա անել ներկայիս փոխնախագահ Կամալա Հարիսի հետ համատեղ։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրան խնդրել են մեկնաբանել The Wall Street Journal-ում Հարրիսի հետ տված հարցազրույցը, որում նա խոստովանել է, որ Բայդենի հետ չի քննարկել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու մասին: «Չեմ կարող խոսել այն մասին, թե փոխնախագահն ու նախագահը ինչ խոսակցություններ են ունենում, կարող եմ միայն ասել որ նախագահն ինքն է ասել, որ նախատեսում է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին։ Ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ », - պատասխանեց Ժան-Պիեռը:
Նրան խնդրեցին պարզաբանել, թե արդյոք Բայդենը նախատեսում է մասնակցել այս ընտրություններին` զուգակցված Հարիսի հետ: «Այո, նա պլանավորում է, ոչինչ չի փոխվել»,- վստահեցրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալը։