Պետությունը 48 733 անապահով ընտանիքի կտրամադրի թվային ալիքներն ընդունող սարքեր
Այսօր կառավարությունը հավանություն տվեց 48 733 անապահով ընտանիքի թվային ալիքներն ընդունող սարքեր տրամադրելու նախագծին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրել է անապահով ընտանիքների ցուցակները: Նշենք, որ հունվարի մեկից անցում է կատարվելու թվային հեռարձակմանը, որը նշանակում է, որ անալոգային հեռարձակումը նախ դադարեցվում է, նաև առանց համապատասխան սարքերի հեռուստացույց պարզապես դիտել հնարավոր չի լինի: