Թուրքիան կշարունակի պայքարել Ադրբեջանի շահերի և իրավունքների համար. Հուլուսի Աքար
Թուրքիան կշարունակի պայքարել բարեկամ և եղբայրական երկրների իրավունքների և շահերի պաշտպանության համար, ինչպիսին է Ադրբեջանը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նախարարի խոսքով, Թուրքիան ապրում է իր պատմության ամենաինտենսիվ շրջանը։ «Միջոցառումներ են ձեռնարկվում սահմանային անվտանգության ամրապնդման համար»,- հավելել է Աքարը։
Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է, որ նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ թուրքական զինված ուժերը շարունակում են զարգանալ: