Ուրբաթ օրը` ժամը 13։00-ին, հանրահավաք կլինի ԲԴԽ-ի դիմաց
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում միասնության կոչ է արել։ Նա մասնավորապես գրել է.
«Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկացող բռնաճնշումներին և այլախոհների հետապնդումներին։
Ուրբաթ օրը՝ ժամը 13։00-ին հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմաց, որտեղից երթով շարժվելու ենք դեպի ՀՀ դատախազություն։
Դիմադրենք Ապօրինություններին!!!»