Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալ է նվաճել
Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճել է Հայաստանի առաջին մեդալը։
Երկամարտի 416 կգ արդյունքով (188+228) Սիմոն Մարտիրոսյանը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ դառնալով ԱԱ բրոնզե մեդալակիր:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալը՝ գլխավերևում պահելով 188 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում երրորդն էր՝ 228 կգ արդյունքով։
Սիմոն Մարտիրոսյանին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։