«Բավարիան» ցանկանում է գնել Տեր Շտեգենին
El Nacional-ը հայտնում է, որ Մյունխենի «Բավարիան» հայտ կներկայացնի գնելու «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին` հաջորդ ամռանը։
Նշվում է, որ կատալոնական ակումբը բաց է առաջարկների համար և լավ պայմանների դեպքում բաց կթողնի Տեր Շտեգենին։
Ընդգծենք, որ դարպասապահն ինքը հետաքրքրված է Գերմանիա վերադարձով։