«Ռեալ»-ը ցանկանում է թիմ հրավիրել Անտոնիո Ռյուդիգերին
Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է գնել «Չելսի»-ի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին։
Ինչպես նշում է Goal.com-ը՝ իսպանական ակումբը ցանկանում է լավ առաջարկ անել գերմանացի ֆուտբոլիստին։ Ռյուդիգերի և լոնդոնյան ակումբի միջև բանակցությունները դեռ շարունակվում են։
Նշվում է, որ Ռյուդիգերը սիրում է Տուխելի աշխատանքը։