«Բարսելոնա»-ն ցանկանում է թիմ հրավիրել Էդինսոն Կավանիին
«Բարսելոնա»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի համար գլխավոր առաջնահերթություն է դարձրել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիին գնելը, պնդում է Sport-ը:
Չորեքշաբթի օրը Սերխիո Ագուերոն կհայտարարի իր կարիերան ավարտելու մասին և այդ ֆոնին կատալոնական ակումբում ցանկանում են թիմ բերել փորձառու և ուժեղ հարձակվողի։