Գնում ենք նոր ընտրությունների. Գարիկ Սարգսյան
Վեդի խոշորացված համայնքում նոր ընտրությւոններ տեղի կունենան, այս մասին տեղեկացրել է համայնքի ղեկավարի թեկնածու Գարիկ Սարգսյանը։
«Ձեզ եմ ներկայացնում թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 43-Ա որոշումը։ Գնում ենք ներընտրությունների» , - ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարիկ Սարգսյանը՝ կից ներկայացնելով որոշումը։
Ավելի վաղ Գարիկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով No 13 Տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ։