Հայկ Մարությանն իմ ընկերն ու դասընկերն է. Վահան Քերոբյան
Հայկ Մարությանն իմ ընկերն է, իմ դասընկերն է, լրագրողներին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ չցանկանալով պատասխանել հարցին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։
«Այդ տեսանկյունից ես ճիշտ չեմ համարում այս հարցին պատասխանելը, որովհետև դա ունի նաև անձնական շերտ, որի մասին չէի ուզենա խոսել», - ասաց նախարարը։
Նա նշեց, թե ինքը չէ, որ պետք է գնահատի Հայկ Մարությանի աշխատանքը։
Հարցին, թե քաղաքական թիմի անդամ լինելն իրեն կաշկանդո՞ւմ է, նախարարը պատասխանեց. «Բացարձակ։ Իշխող քաղաքական ուժում չկա արգելք այլակարծության վրա»։