Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Վազող տողեր

Գերիների հարցը փակվեց, ամենայն հավանականությամբ այլևս Ադրբեջանը գերի չի տա. Արտակ Գալստյան

Սա Ալիևի խոսքերն են, իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում։ 

«Գաղտնիք չկա: Ցուցակը հայտնի է, դրա մասին գիտեն միջազգային կազմակերպությունները, հայերը։ Օրինակ, նոյեմբերի կեսերին ավելի քան 30 հայ զինծառայողներ բերման են ենթարկվել ռազմական սադրանքի ժամանակ: Նրանցից մեկը վիրավոր էր, իսկ մեր բժիշկները խնամեցին, վիրահատության ենթարկվեց, և հենց ապաքինվեց, վերադարձրինք։ Սա ճիշտ է, և դա հաստատվել է։ Այս խմբի ևս 10 անդամ վերադարձվել է Երևան, և նրանցից շատերը բանտարկվել են Հայաստանում»:

Նա հայտարարել է, թե գերությունից վերադարձած հայ զինվորականները Հայաստանում «ենթարկվում են դաժան խոշտանգումների»:

«Այսպիսով, ոչ մի միջազգային կոնվենցիայով այդ մարդիկ չեն կարող ռազմագերի համարվել։ Այլ հարց է, որ նրանցից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար՝ վերադարձողների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այս մարդկանց։ Մեր նախկին ձերբակալվածների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»,- ասել է Ալիևը։

Կարելի էր Ալիևի այս խոսքերը դիտարկել որպես զառացանք, եթե չլիներ միջազգային իրավունքը: Ըստ այդ իրավունքի անձը չի վերադարձվում իր երկիր, եթե այնտեղ կարող է ենթարկվել խոշտանգման, սա ամրագրված է Հայաստանի, Ադրբեջանի սահմանադրություններում և ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈՒ ՊԱՏԺԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅի 3-րդ հոդվածի 1-ին կետում, այն է՝

1. Ոչ մի մասնակից պետություն չպետք է որևէ անձի արտաքսի, վերադարձնի (եrefouler”) կամ հանձնի մեկ այլ պետության, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նրան կարող է սպառնալ խոշտանգումների ենթարկվելու վտանգ։

Փաստացի կարելի է հավաստի կասկածի մակարդակով արձանագրել հետևյալը՝

-Սոչիում վարչապետի աթոռը զբաղեցնողը պայմանավորվել է Ալիևի հետ վերջնականապես լուծել գերիների հարցը առերևույթ հետևյալ կերպ՝

-մինչև Բրյուսելյան հանդիպումը Ալիևը Հայաստանին է վերադարձնում ևս 10 գերի: Վարչապետի աթոռը զբաղեցնողը նրանց առաջադրում է մեղադրանքներ և նրանց մի մասին կալանավորում է:

-Բրյուսելյան հանդիպումից հետո Ալիևը հայտարարում է, որ իր կողմից վերադարձված հայերին կալանավորում են և խոշտանգում, որից էլ բխում է, որ ինքը միջազգային կոնվենցիայի և Ադրբեջանի սահմանադրության հիման վրա այլևս հայերին Հայաստան չի վերադարձնելու:

Այս վարկածի օգտին է խոսում նաև հետևյալ փաստերը՝

-Ալիևի այն պնդումը, որ Հայ գերիները Ադրբեջանում ցուցմունքներ են տալիս այն մասին, որ Հայաստան վերադարձվելուն պես իրենց կխոշտանգեն, այլ կերպ ասած ստեղծվում են իրավական հիմքեր խոշտանգումների դեմ կոնվենցիայի կիրառման համար:

- մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստան են վերադարձվել մոտ 100 գերի, բայց չգիտես ինչու մեղադրանք է առաջադրվել միայն վերջին 10-ին, որոնցից չորսը կալանավորվել են Սոչիի հանդիպումից հետո, Բրյուսելյան հանդիպումից առաջ:

- Բոլորովին << պատահական>> վերադարձված 10 գերիների փաստաբանը նախաքննության գաղտնիքի խախտմամբ, անպատիժ հրապարակում է իր պաշտպանյալների ցուցմունքները, դրանով իսկ ձևավորելով հասարակական կարծիք վերջիններիս կալանավորումը իրականացնելու համար:

Այնպես որ հավաստի կասկածի մակարդակով կարող ենք արձանագրել՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ջանքերով, Ալիևի հետ փոխհամաձայնեցված, մեկը մյուսի գործողությունները լրացնելով ստեղծեցին իրավական հիմքեր Խոշտանգումների դեպ կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման համար, այն է այժմ միջազգային իրավունքի նորմերով Ադրբեջանը Հայաստանին այլևս գերիներ չի վերադարձնի:

Այն, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ չի վերադարձնի, դա չի նշանակում, որ չի կարող նրանց հանձնել երրորդ երկրի, դիցուք Իսրայելին, և այդ մասին իրավունք ունի չհայտնել Հայաստանին, սա էլ կարգավորվում է Մինսկի կոնվենցիայով: Այստեղ կրկին վարկածի մակարդակով կարելի է արձանագրել հետևյակը՝ մեր գերիները երիտասարդ են, չպատվաստված և առողջ օրգաններով, իսկ այն որ Ադրբեջանը զբաղվում է մեր գերիների օրգանների վաչառքով հայտարարվեց նաև ԱԺ ամբիոնից:

Հ.Գ. Այն ինչ նկարագրված է սույն նյութում, հաստատվելու դեպքում, դասվում է մարդկության դեմ կատարված հանցագործությունների շարքին, որը չունի վաղեմության ժամկետներ և կգա օրը, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը Ալիևի հետ միասին այս մեղադրանքով կկանգնեն Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև:

Արտակ Գալստյան

Հայոց Հայրենիք