Զինված բախում Սոմալիում.ահաբեկիչները գրավել են երկրի ռազմավարական կարևոր քաղաքներից մեկը
«Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները գրավել են Սոմալիի կենտրոնում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Էլդիր քաղաքը։ Քաղաքը գտնվում է Գալմուդուգ կիսաինքնավար նահանգի վարչական կենտրոն Դուսամարեբից ընդամենը 30 կմ հեռավորության վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սոմալիական Hiiraan լրատվական պորտալին:
«Անցած գիշեր կառավարական ուժերը լքել են Էլդիրան, և Ալ-Շաբաբի զինյալները մտել են այնտեղ»,- պորտալը մեջբերում է տեղի ավագ Նուր Հուսեյնին։
Էլդիրի վրա հարձակումից առաջ ահաբեկիչները ականանետեր են արձակել տեղի ոստիկանական բաժանմունքի շենքի վրա։ Հարձակվողները պատանդներ են վերցրել և սպառնում են հսկողության տակ առնել Գալկայոյի և Բելեդվեյնի միջև գտնվող տարածաշրջանի գլխավոր մայրուղին, նշում է պորտալը՝ վկայակոչելով ականատեսների վկայությունները։
Օրերս ապստամբները գրավել են նույն նահանգի Մատաբան քաղաքը, որը Էլդիրի նման իշխանություններին հաջողվել է ավելի քան 10 տարի պաշտպանել Ալ-Շաբաբի հարձակումներից։
Ապստամբների աճը նկատվում է Սոմալիի կառավարության և Աֆրիկյան միության խաղաղապահ ուժերում նրա դաշնակիցների, ինչպես նաև երկրի ներսում քաղաքական ուժերի միջև աճող հակասությունների ֆոնին՝ հաջորդ նախագահական ընտրությունների անընդհատ հետաձգման պատճառով։