ԵՄ-ում չափազանց դրական են որակել Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպումը
ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարները Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը որակել են «չափազանց դրական քայլ 30 տարվա հակամարտությունից հետո»։
Այս մասին գագաթնաժողովի շրջանակում հայտնել է ԵՄ դիվանագիտական աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում ցույց է տալիս Եվրամիության հանձնառությունը այս տարածաշրջանի ամենաբարդ խնդիրների լուծմանը։ Համաշխարհային առումով առաջնորդները Բրյուսելի վերջին իրադարձությունները համարել են չափազանց դրական քայլ 30 տարվա հակամարտությունից հետո»,- ասել է աղբյուրը։