Ծանրորդ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց Տաշքենդում ընթացող Աշխարհի առաջնության պոկում վարժությունում
102 կգ քաշայինների պայքարում Գասպարյանն առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 175 կգ ծանրաձողն ու ապահովեց փոքր բրոնզե մեդալը։ Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արսեն Մարտիրոսյանը, պոկում վարժությունից հետո ընթանում էր 4-րդ տեղով (170 կգ)։
Հրում վարժությունում, սակայն, մեր երկու ծանրորդներն էլ զրո ստացան։ Գասպարյանը երեք մոտեցման արդյունքում չկարողացավ հրել 215 կգ կշռող ծանրաձողը, իսկ Արսեն Մարտիրոսյանը՝ 210 կգ-ն
Նշենք՝ 81 կգ քաշային կարգի կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 230կգ (105+125) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։