«Չելսի»-ն նոր պայմանագիր կառաջարկի Տիագու Սիլվային
Լոնդոնի «Չելս»-ին գոհ է ակումբի բրազիլացի պաշտպան Տիագու Սիլվայի մրցելույթներից և ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել բրազիլացուն։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը։ Ֆուտբոլիստն անձամբ ցանկանում է մնալ լոնդոնյան ակումբում։